«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Իրավիճակը Վերին Լարսում

Իրավիճակը Վերին Լարսում
18.12.2012 | 18:39

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ուժեղ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածի կմ93-կմ106 մասում և Պոնիչալա-Մառնաուլի-Գուգութի ճանապարհի կմ76-կմ97 (Հայաստանի սահման) հատվածում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, երթևեկության շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այլ փոխադրամիջոցների համար երթեւեկությունը թույլատրելի է՝ անվադողերի վրա սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում:
Ձնահոսքից պաշտպանվելու նպատակով՝ Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով: Ճանապարհի այլ հատվածներում շարժն ազատ է:

Դիտվել է՝ 3967

Մեկնաբանություններ